Սիմոնյան․ Լուկաշենկոն սեփական մտքերը չէր արտահայտում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեփական մտքերն է արտահայտում։ Նա իր տեսակետը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև նրա արտահայտություններում ես ոչ մի լրջություն չտեսա, անգամ մտավախություն ունեմ, որ իր արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չեն»,– նշեց ԱԺ խոսնակը։
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ում մտքերն էր արտահայտում Բելառուսի նախագահը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ` ումն է, գուցե Մոսկվայից է, գուցե Բաքվից է, գուցե Ալմաթիից, բայց իրենը չէ»։
Նրա կարծիքով` Լուկաշենկոն լուրջ ներքաղաքական խնդիրներ ունի, և Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չեն եկել նրա հայտարարությունները։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Արձագանք եղել է, պարզապես դրա տեսագրությունը հանրությանը ներկայացնելը ճիշտ չէ»,– ասաց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.