Սյունիքի սահմանամերձ գյուղերում կառավարությունը ժամանակակից մոդուլային դպրոցներ կկառուցի
Սյունիքի մարզի Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Վերին Խոտանան, Դավիթ Բեկ և Եղվարդ գյուղերում նոր մոդուլային տիպի դպրոցներ կկառուցվեն։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ «Այս բոլոր դպրոցները լինելու են ոչ միայն զուտ դպրոցներ, այլև համայնքային մշակութային կենտրոններ, որտեղ այլ միջոցառումներ ևս պետք է անցկացվեն»,– ասաց նախարարը։
Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում նախատեսվում է կառուցել 53 նոր կրթահամալիր, որոնք այս պահին գտնվում են նախագծային աշխատանքների փուլում։ ՀՀ-ում նախատեսվում է կառուցել ավելի քան 150 կրթահամալիր։
Համայնքների համար նախատեսված մոդուլային դպրոցները թույլ են տալու նույն շենքում ոչ միայն 12-ամյա կրթություն կազմակերպել, այլև ունենալու են կից մանկապարտեզներ։
Բացի այդ, դրանց կառուցմամբ, նախկինում գործող 2 կամ 3 դասարանների` նույն դասասենյակում սովորելու կարգն այլևս չի գործի։ Անկախ աշակերտների թվաքանակից, նոր կրթական կենտրոնները կունենան առնվազն 12 դասարան, 1 նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, 1 արհեստագործական սենյակ, 1 կենսաբանության և քիմիայի դասասենյակ-լաբորատորիա, 1 ֆիզիկայի և աշխարհագրության դասասենյակ-լաբորատորիա, 1 հանդիսությունների դահլիճ, կերպարվեստի դասերի անցկացման վայր, սպորտային դահլիճ, 1 ինֆորմատիկայի ու տեխնոլոգիաների կենտրոն, որը կգործի նաև որպես գրադարան։ Դպրոցը կունենա նաև խոհանոց՝ նախատեսված դպրոցական և նախադպրոցական տարիքի սովորողների սննդի պատրաստման համար՝ 2 առանձին ճաշասենյակներով։
Պարտադիր պայման է նաև դպրոցում պահակակետի ու մանկավարժահոգեբանական աջակցության և առաջին բժշկական օգնության սենյակի առկայությունը։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կունենան առնվազն 2 խմբասենյակ, 1 սենյակ՝ հանդիսությունների, երաժշտական և ֆիզկուլտուրայի պարապմունքների համար, 1 սենյակ՝ դաստիարակների և նրանց օգնականների համար և խաղահրապարակ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.