Последние новости

Ինչու էր ինքնահրկիզվել քաղաքացին

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

NEWS.am-ի թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ալիյանը արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ալիյանի եղբայրը NEWS.am-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում և հանձնում էր երկաթյա և պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետև հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարական առանձնատան մոտ քաղաքացի է ինքնահրկիզվել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ