ՔՊ-ական պատգամավոր․ Հայ-ադրբեջանական սահմանին տեղեր կան, որ թշնամու դեմքերն երևում են
Սեպտեմերի 13-ի ռազմական գործողություններից հետո հայ–ադրբեջանական սահմանին տեղեր կան, որ թշնամու դիրքերն այնքան մոտ են, որ զինվորների դեմքերն են անգամ երևում։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա վստահեցրեց, որ անձամբ է գնացել Ջերմուկի սահմանային կետեր ու իր աչքով տեսել այն, ինչ կա։
«Տեղեր կան, որ սահմանագծում թշնամու դիրքերը երևում են՝ անգամ անզեն աչքով ուշադիր դիտելու դեպքում։ Տեղ ունենք, օրինակ` Խոզնավարում, ընդամենը մի քանի մետր է դիրքերի տարբերությունը, և նույնիսկ զինվորների դեմքերն են երևում»,– նշեց պատգամավորը։
Արմեն Խաչատրյանը շեշտում է, որ Ադրբեջանն այսօր սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ ռազմական ահռելի առավելություն ունի։
«Ռազմաբազա կկառուցեն, չեն կառուցի, էական ոչինչ չի փոխում, որովհետև ի սկզբանե, ռազմական հավասարակշռությունը խախտված է»,– նշեց պատգամավորը։
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունների հիմնական նպատակն է զինված ուժերը բերել այն մակարդակի, որ այն համարժեք լինի երկրի առջև դրած սպառնալիքներին։
Խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և այն երկարաձգելու հնարավորության մասին` պատգամավորը նշեց, որ որքան շատ մոնիթորինգ անող խմբերը մնան Հայաստանում, այնքան ավելի լավ։ Նրանց ներկայությունը թույլ է տալիս արձանագրել, թե ով է իրականում ագրեսիա իրականացնողը։ Ըստ Արմեն Խաչատրյանի` նրանց եզրակացությունները կարևոր դեր կխաղան Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու հարցում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.