Դավիթ Բաբայան․ Ռուս խաղաղապահների մանդատին 3 տարի կա
2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահն այցելել էր օկուպացված հայկական Շուշի, որտեղից հերթական անգամ ռազմատենչ հայտարարություններ էր արել, մի կողմից՝ ուղղված միջազգային հանրությանը, թե որևէ մեկն իրեն չկարողացավ ու չի կարող կանգնեցնել, պատերազմական գործողություններ սկսելու համար, մյուս կողմից՝ արցախահայությանը, հայ ժողովրդին՝ ասելով, թե արցախահայությունը հույսը դրել է ռուս խաղաղապահների վրա, որոնք շուտով այնտեղից դուրս կգան։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ Ալիևի այդ բոլոր հայտարարությունները հայատյացության արդյունք են, նաև՝ հակառուսականության արդյունք։
«Այս հայտարարությունները համընկնում են Ուկրաինայում պատերազմական գործողությունների ընթացքի հետ։ Երբ Ուկրաինայում ռուսական կողմի համար որոշակի դժվարություններ են առաջանում, Ալիևը սկսում է ակտիվանալ, ուշի ուշով հետևում ու սպասում են Ռուսաստանի պարտությանը՝ ցանկանալով օգտվել այդ ամենից։
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատին դեռևս 3 տարի կա, վաղ է խոսել նրանց Արցախում մնալու ժամկետի երկարաձգման կամ հակառակի մասին։ Ալիևը, իհարկե, մանիպուլյացիաներ է անում, փորձում է դիվիդենտներ շահել, արցախահայությանը վախեցնել, ռուսներին է հարվածում, սակայն դեռևս ժամանակ կա խաղաղապահների հարցը քննարկելու համար»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ Ալիևի հայտարարությունը, թե իրեն որևէ մեկը չի կարող կանգնեցնել, ոչ միայն շանտաժ ու արհամարհանք է միջազգային հանրության նկատմամբ, այլև՝ մեղադրանք է։
«Փաստորեն նման հայտարարություններով Ադրբեջանն իր ագրեսիային ու ցեղասպան քաղաքականությանը մասնակից է դարձնում միջազգային հանրությանը։ Այսպիսով՝ Ալիևն ասում է՝ եթե միջազգային հանրությունն այդքան լավն է, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության բաստիոն է, բա ինչո՞ւ իրեն չեն կանգնեցրել, գուցե եթե ուզենային կանգնեցնել՝ կկանգնեցնեին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.