Վերին Լարսին փոխարինող ճանապարհների ապաշրջափակումը անհրաժեշտություն է
Որքան էլ Ռուսաստանը ջանքեր գործադրի Վերին Լարսի անցակետի հերթերի խնդիրը կարգավորելու համար, միևնույն է, առաջնային է այլ ճանապարհների ապաշրջափակման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը:
ՌԴ պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակի առթիվ: Պատգամավորներն այսօր հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքային նիստ են ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Ռուս պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաև արտաքին գերատեսչությունում: Քննարկման հիմնական թեմաներից է եղել Հայաստանի ու Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի վերաբերյալ հարցերը:
«Որքան էլ ՌԴ-ն գումար ներդնի, ջանքեր գործադրի Վերին Լարսի խնդիրների համար, միևնույն է, բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել: Այսպես ասեմ՝ ինչ հնարավոր է, արվում է ՌԴ-ի կողմից, որ հնարավորության սահմանում մեքենաների թողունակությունն ավելացվի, բայց գիտեք, որ նույնիսկ շաբաթներով հերթեր են լինում: Անհրաժեշտ է այլ ճանապարհների ապաշրջափակում, այդ մասին ևս քննարկում եղել է, ինչ խոսք՝ այստեղ այլ երկրների մասնակցությունը ևս հարկավոր է, առանց իրենց այդ խնդիրը չենք կարող լուծել»,-ասաց Տայսաևը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.