Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ, ՆԱԽ, ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ալմա-Աթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում, այո, ամրագրված է տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Բայց բազմիցս ենք ընդգծել, որ տարածքային ամբողջականությունից խոսում և դրանով փորձում են սահմանափակվել, վերջակետ դնել միայն ազգային ինքնորոշման իրավունքը բռնությամբ լռեցնելու սիրահարները: Այս մասին գրում է սահմանադրագետ, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Ընդ որում, նշված Հռչակագրում, նախ, ամրագրված է ազգային ինքնորոշման իրավունքը, և հետո անդրադարձ է արվել տարածքային ամբողջականությանը.
«... ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա, ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը» ...
«стремясь построить демократические правовые государства, отношения между которыми будут развиваться на основе взаимного признания и уважения государственного суверенитета и суверенного равенства, НЕОТЪЕМЛЕМОГО ПРАВА НА САМООПРЕДЕЛЕНИЕ, принципов равноправия и невмешательства во внутренние дела, отказа от применения силы и угрозы силой, экономических и любых других методов давления, мирного урегулирования споров, уважения прав и свобод человека, включая права национальных меньшинств, добросовестного выполнения обязательств и других общепризнанных принципов и норм международного права» ...
Հ.Գ. Եթե Հռչակագրի հիմքով ընդունում եք տարածքային ամբողջականությունը, ապա պարտավոր եք միաժամանակ վերապահում անել, որ Արցախում անարգել իրացվելու է ազգային ինքնորոշման իրավունքը: Սա նաև Սահմանադրության պահանջն է ....»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.