ԱԺ-ն ընդունեց փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ երկրների գործակցության համաձայնագրի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց փողերի լվացման դեմ պայքարում ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր, 1-ը դեմ էր, 19-ը` ձեռնպահ։
Նշենք, որ «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
Երեկ` քննարկման ժամանակ, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնել էր, որ համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։
Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի։
Երիցյանը հայտնել էր, որ տեղեկությունների ստացման և տրամադրման համար յուրաքանչյուր երկրում մարմին կստեղծվի։ Հայաստանում այդ աշխատանքները կհամակարգի ՊԵԿ–ը։
Ի դեպ` համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի հուլիսի 20-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.