Հայ դատը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը
Ֆրանսայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիական Սենատում ընդունված միաձայնությամբ բանաձևը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար: Այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Եվ մենք առաջիկա օրերին սպասում ենք համանման բանաձևի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում և պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ»:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է 2020 թվականի իր պահանջը Ֆրանսիայի կառավարությունից՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Հայ Դատի հանձնախումբն էլ ողջունում է Սենատի՝ Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնելու պահանջը:
«Մենք, անշուշտ, սատարում ենք առաջարկի իրագործմանը ու հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսիացի գործիչների հետ՝ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության, Արցախի անկախության»,-ասված է հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.