Նարեկ Մկրտչյան․ Հայաստանում 51.000 գործազուրկներից շուրջ 64 տոկոսը կանայք են
Հայաստանում պաշտոնապես գրանցված շուրջ 51.000 գործազուրկների մեջ կանանց թիվը բավականին մեծ է` շուրջ 64 տոկոս։ Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով` կառավարության համար կարևոր է, որպեսզի հնարավոր բոլոր միջավայրերը ստեղծեն կանանց տնտեսական զարգացումն ապահովելու համար, քանի որ մարդկային կապիտալը Հայաստանի նման փոքր երկրի համար հույժ կարևոր է։
«Նախարարության գենդերային ռազմավարության ծրագրային դրույթների առաջնահերթությունների մեջ երրորդը կանանց սոցիալ–տնտեսական զորեղացման ապահովումն է, բոլոր ծրագրերում հավասար հնարավորությունների ապահովումը։ Այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով` այժմ գործարկել են «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» ծրագիրը, որը կանանց բիզնես - հմտություններն է զարգացնում, աջակցում փոքր և միջին բիզնեսին։
Նախարարը հույս ունի, որ ծրագրի արդյունքները գոհացուցիչ կլինեն և այն ավելի լայնամասշտաբ կկիրառվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.