ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ ԱՍՈՒՄ Է՝ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ
Lragir.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը
Տիկին Չոբոյան, Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու մասին բանաձևը, ի՞նչ քայլեր կարող են լինել Ֆրանսիայի կառավարության կողմից։
Ես ակնկալում էի, որ Ֆրանսիայի կառավարության կեցվածքն ավելի դրական կլիներ Սենատի բանաձևի վերաբերյալ, բայց երբ ուշադրությամբ լսեք կառավարության ներկայացուցչի՝ առևտրի նախարարի ելույթը, շատ հստակ է, որ այս բանաձևը ֆրանսիական քաղաքականությանն արդյունք չի տալու։ Ֆրանսիայի կառավարության կողմից շատ հստակ ու քաղաքավարի ձևով ասվում է՝ Հայաստանն այդպիսի պահանջ չի դրել մեր առաջ, մենք չենք կարող ավելի մեծ պահանջներ ունենալ, քան Հայաստանի պահանջներն են։ Դա նշանակում է, որ Ֆրանսիան չի դատապարտի Ադրբեջանին, և բանաձևում առաջարկվող բոլոր նախաձեռնությունները չեն կիրառվի։ Օրինակ՝ Արցախում մարդասիրական կենտրոն ստեղծելու, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանին դատապարտելու հարցի բարձրացումը և այլն։
Այսինքն՝ Ֆրանսիայի կառավարության այս կեցվածքը բխում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումի՞ց։ Եթե Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում ՀՀ ու Արցախի շահերի ու իրավունքների հարցը, ինչո՞ւ պետք է այլ երկիր մեր փոխարեն դա անի, այդպե՞ս է։
Այո, Ֆրանսիայի իշխանություններն այդպես են ասում։ Առաջին անգամը չէ, որ սա Ֆրանսիայի իշխանությունների խոսույթի մաս է կազմում։ Ասում են՝ մենք չենք կարող դնել հարցեր, որոնք Հայաստանի իշխանությունները չեն պահանջում մեզանից։ Այս ելույթի ժամանակ շատ հստակ ձևակերպվեց այդ խնդիրը։ Ես նույնպես շահագրգռություն չեմ տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից։ Եվ դա իրավունք է տալիս Ֆրանսիայի իշխանություններին՝ ասելու, որ Հայաստանն այդպիսի համարձակ քայլեր չի անում։ Ֆրանսիայի կառավարությունն ասում է՝ Հայաստանը մեզ առաջարկում է, որ մենք որպես միջնորդ հանդիսանանք և մեր դիվանագիտական կարողությունները գործածենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գան համաձայնության։ Այնպես որ, ես նույնպես Հայաստանի կողմից քայլեր չեմ նկատել այս ուղղությամբ։
Ի՞նչ քայլեր պետք է անեին ՀՀ իշխանություններն ստեղծված իրավիճակում։
Դա ընդհանուր քաղաքականության խնդիր է։ Մենք տեսանք, թե Ուկրաինայի պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ, երբ առաջին օրերին Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահին առաջարկեցին դուրս գալ երկրից ու իր կյանքը փրկել։ Բայց Ուկրաինայի նախագահը երկրում մնաց ու դիմադրություն կազմակերպեց, դիմադրության կողքին եղավ։ Հայաստանի պարագային այսպիսի բան չենք տեսնում։ Արցախի խնդրի, Հայաստանի գերիշխան տարածքի վրա հարձակումների պարագային շատ թույլ վերաբերմունք տեսանք Հայաստանի իշխանությունների կողմից։ Դա չի նշանակում, որ միայն սա է պայմանավորում արտաքին ուժերի՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի դիրքորոշումը, բայց սա շատ մեծ կարևորություն ունեցող հանգամանք է, Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը շատ թույլ է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Lragir.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.