Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում
Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում, չնայած նրան, որ այն կարող է ռուսական ծագման լինել, լրագրողներին ասել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության և ԱԳՆ ներկայացուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Գազպրոմը» նոյեմբերի 15-ից վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան Հանրապետության Պետնավթընկերության (SOCAR) հետ նոր պայմանագրով, մատակարարումների ծավալը մինչև 2023 թվականի մարտ ժամանակահատվածում կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվել էր, որ էներգետիկ ճգնաժամի, էներգառեսուրսների թանկացման և ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին Բրյուսելը հուլիսին գործարք է կնքել Բաքվի հետ, որի համաձայն մինչև 2027 թվականը Ադրբեջանից գազի արտահանումը դեպի ԵՄ երկրներ կկրկնապատկվի։
«Մենք հստակ հայտարարել ենք, որ ցանկանում ենք անկախանալ ռուսական գազի մատակարարումներից... Դա թափանցիկ գործընթաց է»,- երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մեծ հավանականությունը, որ ռուսական գազը դեռևս կհոսի դեպի ԵՄ, բայց շրջանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանով։
Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական գազը Գերմանիա չի մատակարարվում խողովակաշարերով։ Միաժամանակ, ինչպես նշել է նա, չի կարելի բացառել, որ Ադրբեջանից էներգակիրը կարող է ռուսական ծագում ունենալ։ «Այս պահին մենք որևէ պատժամիջոց չունենք ԵՄ ռուսական գազի ներկրման դեմ։ Մենք նախատեսում էինք անկախանալ ռուսական գազից։ Եվ դե ֆակտո մենք ռուսական գազ չենք ներկրում։ Բայց ԵՄ-ում դրա դեմ պատժամիջոցներ չկան, ինչը չի կարելի ասել ածխի ու նավթի մասին»,- հավելել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.
-
2025-05-30 09:26
Состав российской делегации на переговорах по Украине 2 июня останется тем же, что и был 16 мая, заявила официальный представитель МИД Мария Захарова.
-
2025-05-30 09:24
Тарифы на электроэнергию солнечных станций и малых ГЭС в Армении практически не изменятся до 1 июля 2026 года — колебания не превысят долей процента.
-
2025-05-30 09:22
Лицензию компании "Электросети Армении" продлили до 1 февраля 2029 года. Решение было принято в четверг на заседании Комиссии по регулированию общественных услуг Армении.