Մակեյն առաջարկեց ՀԱՊԿ-ում խնդիրները քննարկելիս հրաժարվել դիվանագիտական լեզվից
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հույս ունի, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովը վճռական ներդրում կունենա կազմակերպության կատարելագործման գործում։ Այս մասին նա լրագրողներին ասաց երկրների ղեկավարների մակարդակով միջպետական ֆորումի նախաշեմին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Ակնկալում ենք, որ այս գագաթաժողովն արդյունավետ կլինի, և հանդիպումը պետք է վճռական ներդրում ունենա մեր կազմակերպության կատարելագործման գործում։ Պետք է իսկապես հասնել այնպիսի վիճակի, որ ՀԱՊԿ-ի հետ հաշվի նստեն մի շարք այլ ինտեգրացիոն կառույցներ, կազմակերպություններ՝ տարածաշրջանային, միջազգային։ Դրա համար մենք ինքներս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր կազմակերպության ներսում տիրի կորպորատիվ համերաշխություն, որպեսզի մենք պահպանենք անվտանգությունը ՀԱՊԿ տարածքում։ Որպեսզի մենք իսկապես փորձենք լսել միմյանց, երբ խոսում ենք ինչ-որ բաների մասին: Ցավոք, եկեք անկեղծ լինենք, միմյանց նկատմամբ պահանջները բավականին շատ են։ Եվ պետք է ասել այդ մասին բաց և անկեղծ, ինչպես անում են իսկական բարեկամները։ Միայն այդպես կարելի է հասնել այն նպատակներին, որ քո առջև դնում ես»,- ասաց նախարարը։
Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին՝ Վլադիմիր Մակեյին խնդրեցին մանրամասներ հայտնել առաջնահերթությունների մասին, որոնք պետք է հայտարարի երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթաժողովում։
Նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում չի փոխվում։ «Հիմնականում ոչինչ չի փոխվում։ Մենք միշտ հանդես ենք եկել բոլոր վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ Այն բանի համար, որ եթե դու կազմակերպություն ես ստեղծում, այն պետք է արդյունավետ գործի: Իրար օգնելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, երբ անհիմն ճնշում է գործադրվում այս կամ այն երկրի վրա, ինչը, ցավոք, մենք, անկեղծ ասած, հիմա չենք տեսնում Բելառուսի հանդեպ։ Բայց դիրքորոշումը հիմնովին չի փոխվում։ Բնականաբար, մոտեցումները փոխվում են՝ կախված այն իրավիճակից, որը ձևավորվում է մեր տարածաշրջանում, ամբողջ աշխարհում։ Մենք պետք է հաշվի առնենք։ Մենք այդ մասին խոսում ենք բաց և անկեղծ։ Բացարձակապես բաց ենք մեր կազմակերպության զարգացման հետագա ուղիների վերաբերյալ անկեղծ երկխոսության համար»,- ասաց Վլադիմիր Մակեյը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.