Последние новости

Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ից պահանջել է պահպանել աշխարհագրական շրջանակները

ՆԱՏՕ-ն պետք է համապատասխանի իր աշխարհագրական շրջանակներին, չպետք է փորձի սահմանել իր կարգերը և գերազանցել լիազորությունները։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնումն ավելի է խորանում։ ՆԱՏՕ-ն ոչ միայն ներառել է կիբեռտարածությունն ու տիեզերքը, որով ի սկզբանե պետք է զբաղվեին ՄԱԿ-ն ու մասնագիտացված միջազգային գործակալությունները, այլև ընդլայնել է իր միջամտությունը քաղաքացիական ոլորտների լայն շրջանակում»,-ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ «ՆԱՏՕ-ն՝ լինելով տարածաշրջանային կազմակերպություն, պետք է խստորեն պահպանի իր աշխարհագրական շրջանակները, չպետք է փորձի սահմանել սեփական կանոնները կամ կարգերը և ձգտի գերազանցել իր լիազորությունները»։

«Վերջին տարիներին Չինաստանը դրական և իրավահավասար համագործակցություն է հաստատել համապատասխան ոլորտներում տարբեր տարածաշրջանների երկրների և ձեռնարկությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ, ինչը զգալի օգուտ է բերել բոլոր կողմերի ժողովուրդներին»,-նշել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ