ՌԴ ԱԳՆ․ Խովաևն Ադրբեջանում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին Բաքվում է: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվել է Երևանում, որտեղ խորհրդակցությունների շարք է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:
«Այժմ նա Բաքվում է ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար։ Այդ շփումների ընթացքում քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը», - ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանում ու Բաքվում հնչող հայտարարություններին, նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը շատ բարդ, զգայուն բնույթ ունեն:
«Նպատակահարմար չենք համարում մինչև կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը մեկնաբանել կողմերի դիրքորոշումները», - եզրափակել է նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։
Դրա համար էլ Երևանը կողմ է, որ սկզբի համար հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացում, զորքերի հայելային հետքաշում իրականացվի, իսկ սահմանի որոշման համար հիմք ընդունվեն 1990 թվականի քարտեզները։
Այնուհետև, նրա խոսքով, պետք է տեղակայել սահմանապահներին ու դրանով մի որոշ ժամանակ փակել այդ հարցը։ Դրանից հետո պետք է ստորագրել շրջանակային փաստաթուղթը և սկսել սահմանազատումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.