Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ՝ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԻ ՀԱՄԵՐԳԻ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Արդշինբանկը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ի աջակցություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է:

Համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին, Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այս համերգով մեկնարկեց «Հայաստան 301» նոր նախագիծը, որի նպատակն է աշխարհի հայությանը համախմբել «Զինվորի տան» շուրջ, մեր հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին բազմակողմանի (բժշկական, սոցիալական, կրթական, նյութական) օգնություն ցուցաբերելու գաղափարի շուրջ։ Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:  

Հիշեցնենք, որ կենտրոնը ստեղծվել է 2018 թ., «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի, Երևանի պետական ​​բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Կենտրոնին մեծապես աջակցում են տարբեր կազմակերպություններ և անհատ բարերարներ: Կենտրոնի գործընկերներից է նաև Արդշինբանկը։

Ինչպես նշում է վարչության նախագահ Արտակ Անանյանը. «Արդշինբանկը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ համագործակցում է դրա գործունեության գրեթե առաջին օրերից։ Սա մեծ սոցիալական ծրագիր է, որին մենք շարունակաբար աջակցում ենք։ Այսօրվա միջոցառումը բանկի ևս մեկ ներդրումն է մեր հերոսների վերականգնողական կենտրոնին աջակցելու համագործակցության շրջանակներում: Մեր մեծ շնորհակալությունը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած նվագախմբին: Մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում մաեստրո Սպիվակովին, ով իր գործունեությամբ երկար տարիներ աջակցում է հայ ժողովրդին։ Մաեստրոյի համերգները Հայաստանում միշտ տոն են»:

Համերգից հետո, դիմելով ներկաներին, Վլադիմիր Սպիվակովը մասնավորապես ասաց. «Մենք բոլորս երազում ենք խաղաղության մասին և երջանիկ ենք ձեզ հետ այսօր այստեղ լինելու համար: Մենք եկել ենք Երևան՝ աջակցելու Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին՝ այս իսկապես եզակի նախագծին։ Ես շատ եմ ցանկանում, որ նման տներ ստեղծվեն նաև մեզ մոտ՝ Ռուսաստանում։ Հիմա դժվար ժամանակներ են, բայց այս  դժվարին ժամանակներում ես միշտ ձեր կողքին կլինեմ: Չմոռանանք, որ իրերը ստեղծված են օգտագործելու համար, իսկ մարդիկ՝ նրա համար, որ իրենց սիրեն: 

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Галерея (6 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АЙВАЗЯН: ТЯЖЕЛЕЙШИЕ ПОСЛЕДСТВИЯ «ВОЗРОЖДЕНИЯ ОСМАНСКОЙ ЦИВИЛИЗАЦИИ» ОЧЕВИДНЫ ВСЕМ
    2025-05-17 09:47

    Доктор политических наук Армен Айвазян на своей странице в Фейсбук коснулся заявления, сделанного главой МИД РФ в ходе одной из встреч 15 мая.  «Сергей Лавров выступил со следующим протурецким, а точнее будет сказать - туркофильским заявлением: «… Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».

  • EVENTHUB – ПЛАТФОРМА ДЛЯ ПРИОБРЕТЕНИЯ БИЛЕТОВ НА МЕРОПРИЯТИЯ – ТЕПЕРЬ ДОСТУПЕН В ПРИЛОЖЕНИИ MyAmeria
    2025-05-17 08:34

    Платформа Eventhub уже доступна в мобильном приложении Америабанка MyAmeria, благодаря чему процесс приобретения билетов на мероприятия стал еще быстрее, проще и удобнее. Eventhub предлагает оптимизированные решения для выбора мест и организации продажи билетов. Интеграция платформы Eventhub в приложение MyAmeria была реализована в рамках партнерства с «Динно», дочерней компанией Америабанка.

  • БЕССМЕРТНЫ ДОБРЫЕ ДЕЛА
    2025-05-16 10:51

    "Бессмертны добрые дела, И тот навек блажен, Кому за них идет хвала, Превозмогая тлен".            Ов. Туманян

  • СИМФОНИЯ ПОБЕДЫ: 80 ЛЕТ ГЕРОИЗМА И СЛАВЫ
    2025-05-16 10:44

    Празднование Дня Великой Победы в Ереване завершилось пронзительной музыкальной кульминацией – вечером «80 лет героизма и славы» в концертном зале имени Арама Хачатуряна, где прозвучала Седьмая симфония Дмитрия Шостаковича, известная как «Ленинградская».            Вечер прошёл при поддержке мэрии города Еревана. Партнером мероприятия  выступила Общественная организация ДИАЛОГ, основное направление деятельности которой – содействие укреплению и расширению культурного и гуманитарного сотрудничества между Арменией и Россией, о чем было сказано со сцены.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ