Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻՋԱՆՑՔԸ
Մինչև Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երևի չհանգստանա. Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Բրիթիշ Փետրոլիումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով ռուսական ու իրանական տարածքը։ Հաշվի առնենք նաև այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաև 100 միլիոն ռազմական ոլորտում, դա ընդամենը արցախյան պատերազմի "հաջողված կոմպանիայի" արդյունքի համար միանվագ խրախուսական բոնուսներն էին։ Սա արցախյան պատերազմի աշխարհքաղաքական պատճառներից ընդամենը մեկն է։ Մյուս ասպեկտները մի կողմ դեռ թողնենք։
Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաև 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում։
Ֆրանս-անգլիական դարավոր մրցակցությունը հատկապես սրվեց Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարված հասցնել Բրիտանիային, ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարելու գործին խանգարելով։ Դրա համար Ֆրանսիայի Սենատը ակտիվացել է։ Մինչև Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երևի չհանգստանա։ Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։
Nothing Personal, Just business.
Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, մարդիկ գործ են անում, բայց դա ոնց բացատրես կողմնորոշումներով կյանքը ընկալող ու Վիլսոնի չորացած հավկիթներից դեռևս կախված զանգվածին»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.