ՔՊ․ Լաչինի միջանցքը փակելն արտառոց բան չէր, այդպիսի դեպքեր էլի լինելու են
Իհարկե, չեմ հավատում, որ նրանք բնապահպաններ են եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ 2 օր առաջ ադրբեջանցիները փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և հայտարարվեց, թե նրանք բնապահպաններ են:
«Եթե իրենք երկու շաբաթ անհանգստություն են ունեցել, որ այդ ճանապարհով զենք, զինամթերք է տեղափոխվել, ապա այդ հարցերը պետք է իրենք ճշգրտեն խաղաղապահ ուժերի հետ: Երկու կողմն էլ, և Արցախի մեր հայրենակիցները, և Ադրբեջանի քաղաքացիները եթե խնդիրներ ունեն, դրանք պետք է լուծվեն ռուս խաղաղապահների միջնորդությամբ և միջոցով: Պետք է նկատել, որ նմանատիպ սադրանքներ էլի կլինեն, որն ունի առնվազն երկու նպատակ: Նախ, որ անհարմարություն ստեղծեն մեր հայրենակիցների համար, որպեսզի մի օր փորձեն իրականացնել իրենց հեռահար նպատակը՝ հայաթափել Արցախը: Մենք պետք է նման սադրանքներին տանք համապատասխան և գնահատական, և արձագանք, և հենց ռուս խաղաղապահների մանդատի շրջանակներում լ լուծենք նմանատիպ միջադեպերի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:
Աղազարյանի խոսքով, մինչև չգա այն պահը, որ միջազգայնորեն լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այդ միջադեպերը լինելու են. «Լավ է, որ լրագրողները նման միջադեպերը պահում են իրենց ուշադրության տակ, բայց դա ներկայացնելու մեջ երանգը չպետք է լինի այնպես, որ դա ինչ-որ արտառոց բան է, այդպիսի բաներ լինելու են»,-ընդգծեց իշխող ուժի պատգամավորը:
Նա համաձայնեց տեսակետին, որ անկախ նրանից, Հայաստանի ԱԺ-ն կընդուներ ընդդիմության ներկայացրած հայտարարությունը, թե ոչ, Ադրբեջանը սադրանքների դիմելու է. «Այդ հայտարարությունը չընդունվեց, որովհետև այդտեղ կային ձևակերպումներ, որոնք ամրագրելու դեպքում մենք բանակցային գործընթացում նաև մեզ համակիր պետությունների համար որոշակի անհարմարություններ ենք ստեղծում: Եթե մենք այդ հայտարարության տեքստը փորձեինք սեղմել, տեղավորել շատ կարճ տեքստի մեջ, ապա այն պետք է լիներ հետևյալը. Հայաստանի ԱԺ-ն ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը: Ուրեմն թող այդ տեսքով բերեին, դրանք համարժեք բաներ էին: Եթե դու այս պահին ճանաչում ես Արցախի անկախությունը, նշանակում է՝ դու փակում ես բանակցային գործընթացի դռները ոչ թե Ադրբեջանի, այլ նաև միջնորդ երկրների հետ: Հետևաբար, ճիշտ չէ, որ Հայաստանն այսօր ճանաչի Արցախի անկախությունը: Դա հասկանում են նաև մեր ընդդիմադիր գործընկերները, դրա համար էլ հենց այդ ձևակերպումներով էին բերել»,-հայտարարեց Հովիկ Աղազարյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:55
На площади Республики перед хданием правительства РА начинается акция протеста насильственно перемещенных жителей Арцаха, организованная Советом по защите прав арцахцев.
-
2025-07-14 10:52
Наш первый же митинг подтвердил главный страх власти – народ уверен в своей силе и не отступит под давлением. Хочу снова поблагодарить десятки тысяч моих соотечественников, проявивших гражданскую смелость 4 июля и по сей день. Об этом говорится в заявлении, распространенном бизнесменом Самвелом Карапетяном, находящимся под арестом.
-
2025-07-14 09:29
10 июля в Абу-Даби состоялась пятичасовая беседа лидеров Армении и Азербайджана Никола Пашиняна и Ильхама Алиева. Пожалуй, главным итогом встречи стало заявление Еревана о возможной передаче на аутсорс «Зангезурского коридора». Того узкого пространства, через которое должны быть проложены автомобильная и железная дороги для связи азербайджанской Нахичевани и остального Азербайджана. По факту же на аутсорс передается вся страна. Причем на аутсорс тем, кому процветающая Армения не нужна.
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.