Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԵՐԱՆԱՅԻ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանը գործում է այն ոգով, որով գործել է առնվազն այս տարվա սկզբից, այն է՝ ձգտում է ուժային ճնշում գործադրել Հայաստանի և Ղարաբաղի վրա, ինչպես նաև ակնարկում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իր համար անցանկալի են։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։
Փորձագետը նշեց, որ դա տեղի է ունենում ի հեճուկս այն բանի, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ բոլոր գագաթաժողովների ամփոփիչ հռչակագրերը կետեր են պարունակում այն մասին, որ կողմերը հավանություն են տալիս ռուս խաղաղապահների գործունեությանը։ «Կարծում եմ՝ խնդիրն այստեղ այն է, թե ինչպես է զարգանում ռուսական հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Բոլորին հասկանալի է, որ այս գործողությունը Ռուսաստանից մեծ ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում։ Միջազգային հարաբերությունների որոշ մասնակիցների թվում է, որ հենց հիմա, երբ Ռուսաստանի ուշադրությունը շեղված է, պետք է ճնշումը մեծացնել, քանի որ եթե այդ ճնշումը մեծանա, ապա Ռուսաստանը ինչ-որ պահի կզիջի և կվերանայի իր մոտեցումները ե՛ւ խաղաղապահ առաքելությանը, և տարածաշրջանային անվտանգության այլ հարցերին։ Չեմ կարծում, որ նման վերանայում հնարավոր է, բայց միևնույն ժամանակ չեմ ակնկալում, որ ճնշումը կդադարի»,- նշեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը էսկալացիայի ռիսկերն առաջին հերթին բանակցությունների միջոցով կնվազեցնի։ «Նման բանակցություններ ընթանում են, դրանք շատ ինտենսիվ են։ Բայց հանգամանքներն այնպիսին են, որ ճնշումներն, ըստ ամենայնի, կշարունակվեն, և, ցավոք, այդ ճնշման սահմանները, մասշտաբներն ու աստիճանը Ադրբեջանն այժմ գործնականորեն է ստուգում։ Տեսականորեն, ցավոք, ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե որո՞նք են սահմանները, թեև կցանկանայի»,- հավելեց Սիլաևը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.