Բորելը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել փոխել առևտրային քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ
Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել՝ փոխել իրենց առևտրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և ենթարկվել Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։
«Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունն գնալով ավելի մեծ անհանգստության պատճառ է դառնում», - Funke Group-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Թուրքիան կտրուկ ավելացրել է իր արտահանումը Ռուսաստանի Դաշնություն և ավելացրել է ռուսական նավթի ներկրումը։ Այս կապակցությամբ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն և Թուրքիան մտել են մաքսային միություն, որն ապահովում է ապրանքների ազատ տեղաշարժը, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքների, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Անկարան չպետք է օգնի Ռուսաստանին՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, ընդգծել է Բորելը` հիշեցնելով, որ Թուրքիան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ունի։
«Մենք ակնկալում ենք համապատասխանություն բոլոր թեկնածու երկրների ձեռնարկված միջոցառումների միջև, այդ թվում՝ Թուրքիայի», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, փոխանցում է DW-ն։
Բորելի խոսքով՝ պատերազմի ֆոնին Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնումը նույնպես մեծ անհանգստության առիթ է։ Եվրամիությունը բազմիցս թուրք գործընկերների ուշադրությանն է ներկայացրել իր կասկածներն ու ակնկալիքները և կշարունակի անել դա բոլոր մակարդակներում, հավելել է Բորելը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.