Սիրիգոս․ Դա նույնը կլիներ, եթե գերմանացիները սերիալը նկարեին և այն անվանեին «Գեստապո», իսկ Թուրքիայում դա նորմալ է
Հայերն ու հույները ավելի քան 2400 տարի ապրել են կողք-կողքի Փոքր Ասիայում և նրանք տեսել են ցեղասպանության արհավիրքները. Այդ արհավաիրքը մեզ բաժանել է, թեև մենք եղել ենք նույն քաղաքների ու գյուղերի բնակիչներ, և ինչ-որ առումով նաև միավորել է մեզ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Հունաստանի կրթության և կրոնի հարցերի փոխնախարար, միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության դոցենտ Անգելոս Սիրիգոսը:
«Մենք շատ զգույշ պետք է լինենք ցեղասպանություն բառն օգտագործելիս, քանի որ ամբողջ աշխարհի մրդկանց տառապանքները այսօր ընդունված է կոչել ցեղասպանություն, մինչդեռ ցեղասպանությունը չի կարելի հասկանալ զուտ մարդկանց ոչնչացնելու առումով: Ցեղասպանությունը կոլեկտիվ կազմակերպված ոճրագործությունն է որոշակի նպատակով՝ ուղղված որոշակի էթնիկ խմբերի դեմ:
Երիտթուրքերն ասում էին՝ Օսմանյան կայսրության քաղաքացիները, որոնք հայեր, հույներ կամ ասորիներ էին, կարող էին զինված պայքարել Օսմանյան կայսրության դեմ, դրա համար պետք էր նրանց ոչնչացնել»,-ասաց նա:
Սիրիգոսը նկատեց, որ 1914- սկզբին Փոքր Ասիայում տեղի է ունեցել ոչ թե առանձին-առանձին հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն, այլ տեղի է ունեցել մեկ ցեղասպանություն: «Երբ խոսում ենք հայերի, հույների կամ ասորիների ցեղասպանության մասին, խոսքը նույն ցեղասպանության մասին է: Երբ մենք բաժանում ենք այս տարբեր փուլերը, դարձնում ենք տարբեր ցեղասպանություններ, մենք ոճրագործներին տալիս ենք կարողություն ինչ-որ պատճառաբանություններ գտնել, թե ինչու իրենց տեսակետից արդարացված էր հայերի կամ հույների, կամ ասորիների ցեղասպանությունը»,-ասաց նա:
Հույն քաղաքական գործիչը խոսեց Թուրքիայում նկարահանված և ցուցադրվող մի սերիալի մասին, որտեղ ներկայացվում է «Թեշքիլաթ» կազմակերպության գործունեությունը. «Թեշքիլաթ նշանակում է գաղտնի կազմակերպություն, որը գործել է 1914-1918 թթ ցեղասպանությունն իրականացնելու համար: Դա նույնը կլիներ, եթե գերմանացիները սերիալը նկարեին, որի անունը լիներ գեստապո: Մինչդեռ Թուրքիայում այդ սերիալի անվանման մեջ ոչ մի խնդրահարույց բան չեն տեսնում:
Այսօր պատկերացնել անգամ անհնար է, որ Գերմանիան զենք վաճառի Իրանին կամ Սիրիային՝ ընդդեմ Իսրայելի: Իսկ երկու տարի առաջ Թուրքիան զենք առաջարկեց Ադրբեջանին, որ նրանք պատերազմեն հայերի դեմ»,-ընդգծեց Սիրիգոսը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.