Последние новости

Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ մասնակցում է բողոքի ակցիային

Արցախի խնդիրը սկսվեց այն ժամանակ, երբ 4 տարի առաջ Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք լցված էին Արցախը Ադրբեջան սարքելու մոլուցքով։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Խոսում ենք Լաչինի միջանցքի մասին, որը տարիներ առաջ խորը թիկունքում էր։ Բայց այս իշխանության ջանքերով Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը հանձնվեց, և Հայաստանը Արցախին կապող ճանապարհը դարձավ այսքան խոցելի»,– նշեց նա։

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի: Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ