Последние новости

Արտակ Բեգլարյան․ Կարող եմ բողոքի ակցիայի ավելի խիստ ձևերի դիմել

Ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհն ամբողջությամբ ապաշրջափակված չէ, և չեմ բացառում, որ կարող եմ բողոքի ակցիայի ավելի խիստ ձևերի դիմել։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ղարաբաղի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նա պարզաբանեց, որ դա կախված է իրավիճակից։

«Մենք փակել ենք մեքենաների համար ՄԱԿ-ի գրասենյակ մուտքն ու ելքը։ Սա սիմվոլիկ է քանի դեռ փակ է Ղարաբաղի մուտքը, պետք է փակ լինի նաև մուտքը ՄԱԿ-ի գրասենյակ », – հավելեց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց էր սկսել՝ ի պաշտպանություն Ղարաբաղի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ