Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ամենայն հարգանքով հանդերձ ՄԱԿ-ի այն անդամ- պետությունների հանդեպ, որոնք դատապարտում և կոչ են անում ադրբեջանին բացել Քաշաթաղի միջանցքը, պետք է փաստենք, որ որևէ մեկ այլ առանձին պետության երաշխավորությունը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, եթե Արցախի անվտանգության թիվ մեկ և գլխավոր երաշխավորը Մայր Հայաստանը չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Պետք է փաստել նաև, որ Արցախում ադրբեջանի կողմից ստեղծած հումանիտար ճգնաժամի հիմքում ընկած է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Առկա շրջափակումը ցայտուն կերպով հաստատեց մեր միտքը առ այն, որ, այո՛, Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: Այս հարցը պետք է լուծել:
Այն իրականությունը, որում մենք բոլորս ենք, չի կարող անհատի կամ քաղաքական ուժի հնարավորությունների տիրույթում լինել, քանզի այն Հայրենիքի, պետականության և ազգի գոյի պահպանման խնդիր է:
Հայրենիքի, պետականության և ազգի գոյի պահպանումը հենց այն գաղափարն է, որի շուրջ պիտի հավաքվենք բոլորս: Սա այն գաղափարն է, առանց որի իրացման չեն կարող լինել երկու հայկական պետությունների իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները…ազգը…
Ժամանակն է, որ Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցները պարզ ու հասցեական ասեն, որ Հայաստանի իշխանությունը դադարել է իր հիմնական գործառույթը կատարելուց՝ պաշտպան լինելուց մեր երկրորդ հայկական հանրապետությանը՝ Արցախի Հանրապետությանը:
Հայ ժողովուրդը պետք է ունենա հստակ գիտակցում առ այն, որ խոսքը հումանիտար ճգնաժամի մասին չէ, այլ՝ պետականության, առանց որի թուրքը նորանոր պահանջներ է դնելու և, երբ բարձր ամբիոններից պատասխանատուներն ու պետական այրերը հայտարարում են ազգի ցեղասպանվելու վտանգի մասին, դա նույնն է, թե հայտարարում են, որ իրենք պարտված են և հրաժարվում են մեր պետականությունից: Ժամանակն է, որ Արցախի իշխանությունները նույնպես այդ մասին սկսեն բացահայտ խոսել:
Շրջափակման մեջ արդեն 12-րդ օրը գտնվող Արցախի իշխանությունը՝ Արայիկ Հարությունյանը,ինքը պետք է սահմանի իր առաջնահերթություններն ու անելիքները, նպատակները, և ըստ այդմ՝ ուղերձով դիմի համար մեկ պատասխանատուին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին»,- գրել է պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.