Միքայել Մինասյանի հոր` Արա Մինասյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոր` Արա Մինասյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նոր ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանը, տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ.–ի ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով մոտ 416 մլն դրամը:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , այն է՝ առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու կամ վատնելու, 325-րդ հոդվածի 2-րդ մասով` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, 214-րդ հոդվածի 2-րդ մասով` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
Քրեական հետապնդում է հարուցվել նաև կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ։
«Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը ընդունել է իր մեղավորությունը։ Քննության այս փուլում պետությանը պատճառված մոտ 420 մլն դրամից վերականգնել է 50 մլն դրամը` պատրաստակամություն հայտնելով մինչև 2023թ. հունիս ամիս ամբողջությամբ հատուցել իրենց հանցավոր գործողության արդյունքում պետությանը պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրոթւյունում:
Հնարավոր այլ չարաշահումները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ` վարույթն իրականացնող մարմնի կողմից այժմ քննվում են Արա Մինասյանի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ԲԿ-ի կարիքների համար գնումների ողջ գործընթացը։
Հիշեցնենք, որ Արա Մինասյանը դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` հիշյալ ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը և հայտարարված է հետախուզում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 11:05
Последствием отсутствия управления стало обрушение тротуара в центре Еревана. Об этом на своей странице в «Facebook» написал член Совета старейшин Еревана от блока «Мать Армения» Геворк Степанян, опубликовав также видео.
-
2025-07-17 11:04
Тема предложений, полученных от стран-посредников в 2019 году — за год до войны, и ответа армянской стороны на эти предложения остается загадкой. Вчерашняя пресс-конференция также не стала исключением.
-
2025-07-17 10:22
Добиться освобождения пленных и восстановления прав карабахских армян можно только путем международного давления на Азербайджан. Об этом юрист, эксперт по международному праву, бывший замминистра юстиции Арам ОРБЕЛЯН заявил Sputnik Армения.
-
2025-07-17 09:51
«Пашиняны приходят и уходят, а Армения остается», – заявил председатель комитета по обороне Госдумы Андрей Картаполов, коснувшись того, что Никол Пашинян считает более вероятным выход Армении из ОДКБ, чем восстановление членства в этой организации.