Последние новости

ԿԱ ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹ, ԼՈԿ ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹ...

Գեթ մեկ վայրկյան, որը հանկարծ բաժանում է հին տարին նորից: Դարավոր ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը դիմավորում են տոնական տրամադրությամբ, ապագայի ծրագրեր կազմում և հույս փայփայում, որ երազած ամենի գոնե մի մասը կիրականանա։ Այսօր Հայաստանում ապագայի ծրագրերի առումով վիճակը բարդ է։

2019 թվականի օգոստոսին Ն.Փաշինյանը Արցախում (որն այն ժամանակ «Հայաստան էր, և վե՛րջ») զառանցալից պոռթկումով խոստացավ հեռանկարում ավելացնել երկրի ՀՆԱ-ն 15 անգամ, ստեղծել 5 տեխնոլոգիական ընկերություն՝ յուրաքանչյուրը 10 մլրդ դոլար արժողությամբ, բարձրացնել բանակի մարտունակությունը՝ հասցնելով աշխարհում առնվազն 20-րդ տեղին և այլն։ Բայց երևի «նախկինները» Խոզի տարում ինչ-որ խոզություն էին արել «առաջնորդի» հանդեպ, այնպես որ նշված ուղղություններով առաջընթաց չի երևում։ 2023 թվականը, ինչպես հայտնի է, Նապաստակի տարին է, որում շատերը կցանկանան տեսնել հայերին հենց փորձաճագարների դերում։ Իսկ ի՞նչ ենք ցանկանում մենք:

Այս հարցին միանշանակ պատասխանելը տարեցտարի ավելի ու ավելի է դժվարանում։ Դրա համար էլ մեր փոխարեն պատասխանում են ուրիշները. ամեն տեղից վերկացողը: Այսպես մենք կհասնենք այն օրվան, որ մեզ կդադարեն ինչ-որ բան հարցնել: Ինչպես դա եղավ 20-րդ դարասկզբին, երբ քարտեզի վրա Հայաստան չկար։ 2018 թվականի մայիսի 8-ից մենք շարժվում ենք հենց այդ ուղեգծով։

Մենք աններելիորեն լռվել ենք հենց այդ մայիսի 8-ի մեջ, որը խաչ քաշեց Երրորդ հանրապետության նախորդ բոլոր մեծ նվաճումների վրա, որոնք ձեռք էին բերվել անասելի ծանր պայմաններում։ Երկրի կենսագրությունը մենք վստահեցինք կենսագրությունից զուրկ, շատ դեպքերում կասկածելի անցյալ ունեցող մարդկանց։ Ահա և հոխորտում են նրանք չորսուկես տարի շարունակ՝ կերակրելով զոմբիացված սերիալային հանրությանը «նախկինների» տիեզերացունց մեղքերի մասին պարզունակ ստերով ու խոստանալով բոլորին ջրի երես հանել և, համապատասխանաբար, դրախտային կյանք ապահովել «ժողովրդավարության բաստիոնի» «հպարտ» ու «ազատ» բնակիչների համար։

Ցույց տվեք ինձ ազնիվ ճանապարհով հարստացած մի մարդու հետխորհրդային ողջ տարածքում, ցույց տվեք թեկուզ մեկ խոշոր քաղաքական գործչի, որը ստիպված չի եղել հաշվի առնել «վայրի կապիտալիզմի» իրողությունները։ Եվ ես, ձեզ հետ միասին, կկրկնեմ պրիմիտիվ, լկտի, խելազուրկ, գավառամիտ պոպուլիստի օգոստոսյան (2019թ.) մանտրաները Հայաստանի կողմից օլիմպիական 25 ոսկե մեդալների նվաճման կամ թեկուզ աշխարհի առաջին տասնյակում ընդգրկված հետախուզական ծառայության ստեղծման մասին։

ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՆ ԳԺԱՆՈՑՈՒՄ ՁԳՁԳՎԵԼ Է։ Հիմա բոլորը սկսել են (տանը նստած և, լավագույն դեպքում՝ համակարգչով ու հեռուստացույցով դիտելով) համերաշխ պախարակել ընդդիմությանը։ Վերջինիս քննադատելու պատճառներ, իհարկե, կան։ Բայց եթե քննադատները քիթը դուրս չեն հանում տնից, ի՞նչ կհրամայեք անել քաղաքական գործիչներին։

Ողջ այդ մերձքաղաքական խաժամուժին (մի շարք քաղաքագետներին, փորձագետներին, բլոգերներին, մամուլի մի մասին) կցանկանայինք հիշեցնել վաղեմի ճշմարտությունը. «Նա, ով ոչինչ չի կարողանում անել, սովորեցնում է ուրիշներին։ Իսկ ով դրան էլ ընդունակ չէ, սովորեցնում է, թե ինչպես սովորեցնել»։

Իսկ հայրենասիրությունը այդօրինակ կերպարների համար մղվում է հետին պլան, լավագույն դեպքում՝ սահմանափակվում (նրանց պարագայում, ովքեր դեռ չեն ճողոպրել) սեփական տան, բնակարանի, խրճիթի սահմաններով, որը, ինչպես կարծում էին ուկրաինացիները, գյուղից զատ է։ Ահա և ստիպված են հիմա բարձր գին վճարել, երբ Դոնբասից հետո դժբախտությունը ոտք դրեց իրենց շեմ։ Իսկ մե՞նք։ Սպասելու ենք, որ ոչ վաղ անցյալում անլվա քոչվոր մեր հարևանները «ախշամ բազա՞ր» («երեկոյան շուկա») բացեն Ստեփանակերտում ու Երևանում։

...Ընդդիմությունը, իսկ նրա հետ մեկտեղ՝ ՀՀ բնակչության ողջախոհ հատվածը, արդեն քանի տարի շարունակ կրկնում է, որ «հեղափոխականների» իշխանության շարունակման ամեն օրը ծանր կորուստներ է բերում հայ ժողովրդին։ Կյանքը ցույց է տալիս, որ այդ մտավախություններն ամենևին էլ չափազանցված չեն։ Ուրեմն էլ ինչի՞ն եք սպասում, «հպարտներ» ու «ազատներ»: Խաղաղությա՞նը։ Նրանց թելադրանքո՞վ։

Հիշեք քոչվորների հազարամյա «խաղաղասիրությունը»։ Դրանց ախորժակը: Նրանք, ոչ առանց անուղեղ բյուզանդացիների օգնության, որոնք 11-րդ դարում սելջուկների առաջին արշավանքների ժամանակ շարունակում էին թիկունքից հարվածել հայերին, աստիճանաբար զավթեցին Հայաստանի մեծ մասը։ Այնուհետ երախտապարտ վայրենիները, անցնելով Հայաստանի վրայով, բյուզանդացիներից խլեցին Կոստանդնուպոլիսը։ Ճնշելով դիմադրության վերջին օջախները՝ թուրքերը տիրեցին Հայկական լեռնաշխարհին։

Կշտացա՞ն։ 1921 թվականին Մոսկվայի ստորագույն պայմանագրով ստացան Կարսը՝ Արարատ լեռան հետ մեկտեղ, որը երբեք չի եղել Թուրքիայի քարտեզի վրա։ Հանդարտվեցի՞ն: Լենինը նորաթուխ Ադրբեջանին նվիրեց ողջ Ղարաբաղն ու Նախիջևանը։ Բավարարե՞ց անհագներին։

Հայերին աստիճանաբար վտարեցին Նախիջևանից, մշակութային շերտը ոչնչացրեցին։ Վերջակետ դրեցի՞ն։ Ոչ, իհարկե։ Հիմա նրանք, մեծամտորեն համարելով, թե ղարաբաղցիների վերջը տրված է, նշան են բռնել Զանգեզուրին։ Իսկ հետո՞։ Եթե հանկարծ ստացվի: Ի՞նչ եք անելու հետո:

Այսօր եկել է հենց այն պահը, երբ (ինչպես ասել են դասականները) «հապաղումը հավասար է մահվան»։ Եթե «սա»՝ «սրանց» հետ միասին, 2023թ. մայիսի 8-ը նշի այս պաշտոնում, ապա կամաց-կամաց կգա վերջն այն հայերի, որոնք նեղանում են, երբ իրենց անվանում են թուրք։ Կմնան չնեղացողները, որոնք ներել են ճիվաղների չապաշխարած սերունդներին և ուրացել մորթված նորածինների արյունը։

Իսկ, այսպես կոչված, ամենամարդասեր համաշխարհային ԼԳԲՏ հանրությանը չէր խանգարի հիշել պատմությունը։ Հասկանալ, որ եթե Հայոց ցեղասպանություն իրականացրած թուրքերին ու քրդերին պատժեին, ապա բանը չէր հասնի Հոլոքոստի։

Հայերը, քրդերի վկայությամբ, 1915-ին ասում էին իրենց. «Մեզ կերան նախաճաշին, ձեզ կխժռեն ճաշին»։ Քրդերը չէին հավատում՝ հարմարավետ տեղավորվելով զավթած հայկական տարածքներում։ Դե, իսկ արդյունքում թուրքերը տարիներ շարունակ անպատիժ սպանում են «ահաբեկիչ» քրդերին ու եզդիներին։ Աշխարհը թքած ունի։ Եվրոպացիներին թվում է, թե հերթը իրենց չի հասնի։ Այն էլ ինչպես կհասնի:

Սիրաշահեք, համբուրվեք քաղաքակրթությունների դահճի հետ, և ձեզանից ոմանք առանց յաթաղանի էլ պետք կգան նրան որպես ընթրիք։

Ռուսներին նույնպես չէր խանգարի մտածել իրենց «անձնական ընկերոջ»՝ Էրդողանի վիթխարի ծրագրերի մասին («եթե Ստալինգրադն ընկնի»), որն ակնհայտորեն կորցրել է քաղաքական իրականության զգացումը՝ վերջնականապես կապը կտրած ՄՀՄՊԻ-ի դիպլոմավոր սուլթանիկի հետ միասին։

Բայց վերը նշված ամենքը դեռ ժամանակ ունեն: Մեր ժամանակն է սուղ: Լոկ մեկ ակնթարթ՝ անցյալի և ապագայի միջև: Եթե վերջապես զարթնենք: Իսկ եթե ոչ, ապա մոլորակի հատուկենտ հնաբնակներից մեկն էլ կպակասի: Ցավալի կլինի մի քիչ չձգել մինչև Ահեղ դատաստան: Իսկ մինչ այդ՝ շնորհավոր գալիք Ամանոր...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ НАДО ЖДАТЬ ХОРОШИХ ВРЕМЕН. НАДО СТАТЬ СИЛЬНЫМ
    2025-05-23 09:47

    Ованес Карапетян - ветеран армянской журналистики, работал в газетах "Гугарк", "Кайц", "Лору марз", редактировал газету "Кировакани кимиагорц", основал газеты "Айг", "Спехани", журнал "Спехани+", издал несколько книг. В этом ряду вышла еще одна - "А где твой якорь?" В предисловии автор отмечает, что в сложнейшие для страны времена надо оглядываться на тех наших творцов, которые маяками указывали путь соотечественникам. Это Маштоц, Хоренаци, Нарекаци, Туманян... И сегодня, подобные им, остаются нашими учителями.

  • ОДНИ СТРОЯТ, ДРУГИЕ РУШАТ. КАЖДОМУ - СВОЕ
    2025-05-14 09:55

    Каждый народ вносит свой вклад в историю мировой цивилизации. Его размеры и ценность зависят от ряда факторов, начиная с возраста нации, ее исторического пути и взаимоотношений с соседями. С этим, последним, нам уж совсем не повезло. Армянское нагорье расположилось на перекрестке дорог и войн на все четыре стороны света. Поэтому, периодически теряя независимость, часть армян покидала родную землю, обустраиваясь в других странах. Сказать, что там принимали чужаков с распростертыми объятиями, будет преувеличением. Но и в таких условиях деятели армянского происхождения сумели многое сделать для других, а значит и мира. Достаточно ли мы знаем об этом? В книге "Потерянное наследие" Эдуарда МАНВЕЛЯНА содержится информация об 47 наших зарубежных соотечественниках, добившихся успехов в различных сферах жизни. Название книги выражает позицию автора, сожалеющего, что армяне прославились не на Родине. Но тому есть объективные причины, а Земля в конце концов наш общий дом, хотя понимают это далеко не все люди и народы.

  • ИЗ АЛАВЕРДИ ДО ГЕРМАНИИ И ОБРАТНО
    2025-05-09 09:48

    Войны начинаются и заканчиваются. Причем из тех, кто воевал с первого дня, в живых остается ничтожный процент. После войны за дело берутся историки. К тому времени поэты и писатели уже успели что-то написать. Но главного пока не сказали. А потом наступает очередь мемуаристов. И они делятся увиденным собственными глазами. Если человек честный, точнее него про войну никто не расскажет. Книга ветерана ВОВ Сергея Шахвердяна называется "Воспоминания о войне, плене и доброте". Ее издал Эдуард Шахвердян через 22 года после смерти отца, по оставшимся в тетрадях записях. Над текстом потрудилась Рузанна Пепанян. Отец посвятил книгу Марфе и Федору Колесниченко - людям, которые спасли его жизнь. О них и многих других Шахвердян вспоминает с благодарностью. А о войне Сергей Артемович пишет искренне, с множеством интересных деталей, замеченных и сохранившихся в памяти. Вспомним некоторые из 250 страниц.

  • ЖИВЫЕ И МЕРТВЫЕ - 80 ЛЕТ СПУСТЯ
    2025-05-09 09:07

    "Живые и мертвые" - это не только название замечательного романа Константина Симонова, написанного про Великую Отечественную войну. Это констатация победной даты 9 Мая 1945 года, которая отделила тех, кто заплатил за Победу жизнью, от тех, кому посчастливилось вернуться домой и строить мир в надежде, что на планете такое больше не повторится, и подвиг миллионов станет уроком для будущих поколений. Сбылись ли полностью эти надежды? Увы, к 80-й годовщине крушения планов Третьего Рейха выясняется, что в сегодняшних реалиях есть политики, которые уверены, что их нация всегда и во всем права и имеет право учить остальных уму-разуму, а это и есть фундамент нацизма испокон веков с вытекающими для всех несогласных последствиями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ