ՓԱՍՏՈՐԵՆ՝ «ԱՐԵԳԱԿԻՆ» ՊԵՏՔ Է ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵՍ... ՄԱՄԻՋԱՆՅԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը ահազանգում է.
«Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը և «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը հանկարծակի հանդիպում են Նիկոլ Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամ Փաշինյանին:
Նշված անձի հետ ՈՐԵՎԷ կոնտակտ չի լինում: Դրանում վստահ եմ՝ հաշվի առնելով տղաների պատմածը և, առհասարակ, իրենց պարկեշտությանը: Չեմ կասկածում նաև, որ տղաների վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ իրենց ընտանիքի համար գաղտնիք չէ:
Մի քանի հայացք գցելով՝ Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս նկարում է տղաներին:
Այդ օրվանից սկսած տղաներին հետապնդում է երկրի ամբողջ իրավապահ համակարգը՝ Լաչինի միջանցքի փակված լինելու ու հազարավոր այլ անվտանգային խնդիրների առկայության պարագայում ուժայինները՝ Մարիամ Փաշինյանի արած ֆոտոները ձեռքներին շրջում են տղաների բակերում, հարցուփորձ անում հարևաններից:
Այսօր 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկացրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Առևանգողները ակնհայտ փորձել են վախեցնել երիտասարդին, ճնշել, թույլ չեն տվել կապ հաստատել ծնողների և փաստաբանների հետ: Բաց են թողնում միայն այն ժամանակ, երբ մենք զանգում ենք 1-02՝ առևանգման փաստով: Որպես բերման պատճառ նշվում է ապօրինի զենք զինամթերքի կասկածանքը.... 18 տարեկան այս ուսանողի մոտ:
Իսկ Միքայել Գրիգորյանին այսօր ամբողջ օրը հետապնդել է 37AQ382 օպերատիվ պետհամարանիշներով մեքենա, և վստահ եմ, որ մոտ օրերս հենց այդ միջադեպի հետ կապված մի նման շոու էլ Միքայելի հանդեպ կիրականացնեն. դե, իհարկե, Փաշինյանները 2 սերիանոց մասկի շոու են պատվիրել: Հենց այս պահին էլ Միքայելի բակում շրջում են մի քանի իրավապահներ:
Զգուշացնում եմ իրավապահներին, որ այս պատմության բացահայտման հարցում լինելու եմ խիստ հետևողական, իսկ այդ տղաները ու իրենց մյուս ընկերներն այնքան են բերման ենթարկվել փողոցային ակցիաների ժամանակ, որ սրանից հաստատ չեն վախենա:
Ինչքան ատելություն պիտի ունենաս, որ քո տարեկից երիտասարդի վրա մասկի շոու ուղարկես ու պահանջես, որ այն տեսանկարահանվի:
Հաջորդը ի՞նչն է լինելու... Փաշինյանների ընտանիքի անդամների անցնելուց խոնարհվելու օրե՞նք...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:04
Вице-премьер Армении Мгер Григорян представил на заседании Совета глав правительств стран СНГ возможности расширения экономического сотрудничества, сообщает пресс-служба армянского кабмина.
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.