Սաղաթելյան․ Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ հենց առաջին օրվանից մեր արձագանքը եղել է հստակ և ուղիղ. ռուս խաղաղապահները ունեն մանդատ և առաքելություն, որը պետք է պատշաճ իրականացնեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարութան դիմաց իրականացվող ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Բայց դա չի նշանակում, սակայն, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից, 120.000 մարդ գտնվի շրջափակման մեջ, և ասեն՝ մենք պատասխանատվություն չունենք: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն է ստորագրել, Հայաստանը պատասխանատվություն ունի իր 120 հազար քաղաքացիների ճակատագրի համար»,- ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով բարձր մակարդակով արված հայտարարություններին, թե Հայաստանին արտաքին ուժերը ճնշում են, հարկադրում են միջանցք բացել նաև մտնել Միութենական պետության կազմի մեջ, Սաղաթելյանը ասաց․
«Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել: Միջանցքի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող Ադրբեջանն ունենալ միջանցք: Ինչ վերաբերում է միութենական պետությանը, ես չգիտեմ դա ում երևակայությունն է, դա ինչ հարց է և ինչի համար են անում։ Թող ասեն՝ իրենցից ում են ճնշել, ոնց են ճնշել։ Ռուսաստանից շատ հստակ եղավ պաշտոնական արձագանք։ Դժբախտություն է, երբ քո ԱԽ քարտուղարին ասում են սադրիչ է: Շատ հստակ ասում են՝ եթե նման բան կա, անուններ տուր: Դե թող անուններ հնչեցնեն, մենք էլ տեսնենք՝ դա որտեղ է քննարկվել, կա՞ արդյոք նման խնդիր, թե որոշ արևմամետ երկրների գործակալներ փորձում են երկրում տրամադրություններ ստեղծել»։
Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ քանի դեռ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, չի կարող քննարկվել խաղաղության պայմանագրի դրույթներ. «Հայց եթե կարելի էր գնալ և այդ հարթակն օգտագործել (նկատի ունի Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նախատեսված հանդիպումը-խմբ) խնդիրները շատ հստակ դնել ու ասել՝ սա չի օրակարգը, օրակարգը Լաչինի միջանցքն է, արցախահայությունն է, Արցախի կարգավիճակն է, նորմալ կլիներ: Ցեղասպանության իրավիճակում գտնվողն Արցախով այս իրավիճակում Ադրբեջանի հետ քննարկել խաղաղության պայմանագիր, դա նորմալ չէ, վտանգավոր է»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 12:56
Никто в Армении не может совершить переворот. Намотайте это себе на ус. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения ходатайства о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата от оппозиционного блока «Армения» Артура Саркисяна заявил 8 июля депутат от правящей партии «Гражданский договор» Хачатур Сукиасян.
-
2025-07-08 12:54
По достоверным данным 168.am, более 100 следователей мобилизованы для масштабных действий в Первопрестольном Святом Эчмиадзине.
-
2025-07-08 12:50
Инициатива «Аякве» требует у генерального прокурора возбудить уголовное дело по фактам преступлений правящей силы в связи с кампанией в отношении ААЦ. В полдень 8 июля представители инициативы пришли к генеральной прокуратуре, чтобы передать сообщение о совершенных преступлениях. Копия будет передана СК, Антикоррупционному комитету, другим правоохранительным структурам.
-
2025-07-08 12:48
Следственный комитет сообщил о проведении одновременных обысков по 51 адресу.