Последние новости

Լավրով. ԱՄՆ-ն դիվանագիտական ուղիներով փոխանցել է, որ Patriot-ի մասնագետներ Կիև չի ուղարկի

ԱՄՆ-ը դիվանագիտական ուղիներով «մանրամասն բացատրել է», որ չի նախատեսում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հետ Ուկրաինա ուղարկել ամերիկացի մասնագետների, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ամերիկացիներից հետաքրքրվեցինք այն ալիքներով, որոնք դեռ պահպանում է մեր դեսպանատունը, թե արդյոք Patriot մարտկոցը փոխանցելու որոշումը, հաշվի առնելով դրա օգտագործման բարդությունը, նշանակում է, որ այնտեղ ամերիկացի մասնագետներ կլինեն։ Մեզ բավականին ընդարձակ բացատրեցին, որ դա չի նախատեսվում, քանի որ ամերիկացիները չեն ցանկանում և չեն կռվի ուղղակիորեն Ռուսաստանի դեմ», - ասել Է Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ։

ԱՄՆ ներկայացուցիչների խոսքով, նշել է ռուս նախարարը, Patriot համալիրները գործողության մեջ կդրվեն աստիճանաբար, մի քանի ամսվա ընթացքում, մինչև ուկրաինացի զինծառայողները յուրացնեն այդ տեխնոլոգիան:

Հիշեցնենք, որ Patriot հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերը ներառված են Կիևին ամերիկյան ռազմական օգնության հերթական փաթեթում: Պենտագոնում բացառում են Ուկրաինա ամերիկյան հաշվարկներ ուղարկելու հնարավորությունը և խոստանում են ուկրաինացիներին մարզել մի քանի ամսում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ