Չավուշօղլուն զգուշացրել է Շվեդիային, որ Անկարան չի աջակցի նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը Քրդական աշխատավորական կուսակցությանը (որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) դիմակայելու «վճռական միջոցներ» չի ձեռնարկել։ Այս մասին Չավուշօղլուն ասել է ТРТ հեռուստաալիքի եթերում։
Նախարարը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում Հյուսիսատլանտյան դաշինքում Շվեդիայի անդամակցության տակ»։
«Եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չպատասխանի նման գործողություններին, մենք չենք տա այն պատասխանը, որն սպասում է Շվեդիան ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել է նա։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Անկարայում Ստոկհոլմից սպասում են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը դիմակայելու մասին իր ստորագրած հուշագրի կատարմանը։ Դա է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի հավանության պայմանը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է անցած տարվա հունիսին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովի շրջանակում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.