Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունը վերսկսելու միակ հարթակը չէ
Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսությունների հարթակներից մեկն է, բայց միակը չէ։ Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվենը։
Նա հավելեց, որ շատ կարևոր է, որ կողմերի միջև երկխոսությունը վերականգնվի և դա պետք է ընդունեն մասնակից բոլոր կողմերը։
«Մենք` խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի երկխոսությանը, բայց նշեմ, որ սա միակ ձևը չէ, բոլոր ձևերը պետք է կիրառել կողմերին երկխոսության վերադարձնելու համար»,–ասաց նա։
Մինսկի խմբի համանախագահության մասին խոսեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ մենք չպետք է նվազեցնենք մյուս հարթակների դերը»,–նշեց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ այս պահին գոյություն ունեն հենց Ֆրանսիայի առաջարկով ստեղծված 1-2 այլ հարթակներ, որոնք պակաս կարևոր չեն։
Նշենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերը կարող են կոնսենսուսի միջոցով վերջ տալ այդ մանդատին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.