Последние новости

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ․ ԱՅՍՔԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ

Թուրքիան պաշտոնապես, հետևողականորեն և ազնվորեն իրականացնում է հայկական պետությունների և հայ ազգի տարածաշրջանից վերացնելու քաղաքականությունը։ Այդ թվում չի խորշում հայտարարել, որ պետք է շարունակեն 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործը, ասել է թե՝ կրկին իրականացնեն ցեղասպանություն։

«Արևմուտքը» պաշտոնապես, ազնվորեն և անդադար բացատրում է.

«…Մենք Հայաստանի անվտանգության երաշխավորը երբեք չենք եղել, այսօր էլ՝ չենք, և տեսանելի ապագայում չենք կարող լինել, որովհետև Հայաստանի բազմադարյա թշնամիները մեր քաղաքական ու տնտեսական անխախտ դաշնակիցներն են։

Կարող ենք առաջարկել համագործակցություն, «դեմոկրատիա», ֆինանսական աջակցություն, հայտարարություններ, խորհուրդներ, միջնորդություններ, կոչեր, մտահոգություններ, և ամենակարևորը՝ «կարող են ջանքեր գործադրել…»։

Վերջ, այլ բան մի ակնկալեք»։

Ռուսաստանն անդադար բացատրում է.

«Այո’, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, բայց մեզնից կոչեր ու դատապարտումներ այս պահին մի ակնկալեք։

Միջնորդություն, զենք, զինամթերք, զորավարժություններ, դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում նաև ռազմական միջամտություն՝ խնդրեմ, բայց մեղադրող հասցեական հայտարարություններ այս պահին՝ ոչ։

Մի կողմ թողնելով այս ողբալի իրավիճակին հասնելու պատճառները(կարծես բոլորին են հայտնի), հարց է ծագում.

լավ, քանի անգամ պետք է նույն բանը կրկնեն, որ վերջապես ընկալվի, թե որ երկրից, որ կենտրոնից, երբ և ինչ կարելի է ակնկալել, խնդրել, կամ պահանջել։

Քանի՞ անգամ…

Մի քանի հարց էլ՝ մեղավորներին մեթոդաբար շրջանցող, և մնացած բոլորին մեղադրող «գիտակներին»…

Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ Կրեմլը մի քանի տարբեր «աշտարակներ» ունի։

Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ ահռելի Ռուսաստանը կառավարման առումով անասելի բարդ երկիր է, և կարող է սխալվել, կամ սայթաքել:

Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ բոլոր կենտրոններն իրենց կառավարման համակարգի, չինովնիկների և դիվանագիտության սխալներն ու բացթողումները շտկում, կամ լրացնում են բացառապես զենքով և զինվորով։ Հետևաբար, նրանց հետ հարաբերվող երկրների վարած քաղաքականությունից ու վարքագծից է կախված հենց այդ երկրների ճակատագիրը։

Ուկրաինայում, կամ Սիրիայում ընթացող պրոցեսները դրա վառ օրինակները չե՞ն…

Բոլոր կենտրոններն էլ այնպիսին են, ինչպիսին եղել են, կան, և լինելու են։

Պահանջել, կամ ակնկալել, որ մեկ այլ երկրի ազգային ու պետական շահերի, երբեմն էլ՝ նույնիսկ իրենց շահերի տեսանկյունից իդեալական լինեն, մեղմ ասած՝ անտեղյակություն է, հուզականություն ու մանկամտություն։

Եվ վերջապես, մեծ գաղտնի՞ք է, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում «կենտրոնների» հետ հարաբերություններում կամ բարեկամ ես, կամ դաշնակից, կամ էլ՝ թշնամի, և որ նրանց հանդեպ Հայաստանի կողմից վարվող տեսանելի քաղաքականությունը այդ կարգավիճակներից որևէ մեկի մեջ լիարժեք չի տեղավորվում։

Այս ամենով հանդերձ, բոլոր հայերին պետք է ուղղել մի շատ պարզ հարց, և փորձել ազնիվ, անկեղծ ու կշռադատված, նաև՝ անաչառ ու «անվճար» պատասխան ստանալ.

իսկ կուզենայի՞ք Հայաստանի այս աստիճան տապալված, խեղճ, նվաստ, մեկուսի և անկյուն քշված իրավիճակում Ռուսաստանը դառնար Հայաստանին թշնամի երկիր։

Ուզու՞մ եք Ռուսաստանի պես իրական ոխերիմ թշնամի ունենալ։

Լու՞րջ, ուզու՞մ եք…

ՀԳ Հասկացանք՝ խաբված ու մանիպուլացված, բայց այս կարգի անմեղսունա՞կ։

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЖУРНАЛ GLOBAL FINANCE ПРИЗНАЛ АМЕРИАБАНК ЛУЧШИМ БАНКОМ В АРМЕНИИ В 2024 ГОДУ
      2024-03-29 15:13

      Америабанк признан победителем в номинации «Лучший банк в Армении» в рамках 31-й ежегодной церемонии награждения лучших банков мира, проводимой журналом Global Finance.

    • ТОПЛИВНОМУ КОМПРОМИССУ МЕЖДУ УКРАИНОЙ И АЗЕРБАЙДЖАНОМ ПРИШЕЛ КОНЕЦ?
      2024-03-29 10:17

      На фоне серьезного ценового давления на мировой рынок топлива и в условиях нового этапа обострения конфликта с Россией президент Украины Владимир Зеленский в начале нынешнего года довольно оптимистично объявил о том, что страна готова к решению вопросов с топливным снабжением. В этот же период киевскими СМИ было озвучено, что Азербайджан выразил готовность поддержать Украину поставками нефти. В интернете можно обнаружить высказывания украинского руководителя (на английском языке) после встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевым, которого Зеленский называет «хорошим другом Украины» и обещает народу, что, хотя в стране дефицит нефти, нефтепродуктов, но «отныне все будет хорошо».

    • САТИ СПИВАКОВА И МОСКОВСКИЙ ТЕАТР НАЦИЙ СКОРО В ЕРЕВАНЕ
      2024-03-26 17:14

      Красивым завершением Месяца Женщин станет первый приезд в Армению флагманского московского ТЕАТРА НАЦИЙ, который покажет ереванскому зрителю свой спектакль "КАНАРЕЙКА". В роли величайшей оперной дивы Марии Каллас выступает актриса, телеведущая, дочь знаменитого армянского скрипача Заре Саакянца и супруга великого скрипача и дирижера, маэстро Владимира СПИВАКОВА - Сати СПИВАКОВА.

    • Армен АЙВАЗЯН: «АРМЯНСКАЯ ИДЕНТИЧНОСТЬ НЕОТДЕЛИМА ОТ ИСТОРИЧЕСКОЙ АРМЕНИИ»
      2024-03-26 09:11

      «Пашинян на днях поручил членам «Гражданского договора» забыть «историческую Армению» и заложить именно это положение в основу своей «идеологической готовности», - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.                                                                     






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ