Լավրով․ Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել Եվրամիության հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այս առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դժվարություններ ունենք՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ։ Երբ մեր հայ բարեկամները Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության անհրաժեշտության մասին հարցն էին առաջ տանում՝ այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար։ Եվ մենք Երևանում գագաթաժողովի ժամանակ համաձայնության եկանք այս առաքելության պարամետրերի վերաբերյալ փաստաթղթի շուրջ։ Բայց այն չահջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթղթում Ադրբեջանը պետք է խստորեն դատապարտվի։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության, դիրքորոշումներ հայտնելու մասին է, ապա այստեղ յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե մենք ցանկանում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա սա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-որ արտաքին նշաններով, ինչ-որ հայտարարություններով և առավել ևս խիստ: Մենք դեռ պատրաստակամ ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այս առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Դե, դա, ըստ էության, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է և հավանաբար, եթե այս առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է անարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել»,- ասել է Լավրովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.