Последние новости

Դուք ավելի ցածր չէիք կարող ընկնել․ Մարինա Կալջուրանդը՝ ադրբեջանցի պաշտոնյաներին

Կոչ եմ անում ադրբեջանական կողմին՝ հարգել միջազգային պարտավորությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին Արցախում շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է եվրոպացի պատգամավոր Մարինա Կալջուրանդը։

«Դեկտեմբերի 15-ին, որպես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, անցյալ տարի ես հայտարարություն տարածեցի՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի պետական ​​իշխանությունների և իբր բնապահպանական ցուցարարների գործողությունների վերաբերյալ։ Ես կոչ եմ արել Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի երկկողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Անցել է ավելի քան մեկ ամիս, և Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են հումանիտար ծանր ճգնաժամի, այդ թվում՝ 1 մարդու մահվան։ 120 հազար հայ ապրում է շրջափակման մեջ։ Հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից։ Երեխաները դպրոց չեն գնում։ Վերջերս մենք ականատես եղանք բարձր մակարդակի բորբոքված հռետորաբանության նոր ալիքի, որը կոչ էր անում խտրականության ենթարկել հայերին՝ նրանց կոչ անելով կամ Ադրբեջանի քաղաքացիություն վերցնել, կամ լքել Լեռնային Ղարաբաղը: Այս հայտարարությունները հարիր չեն մի պետության, որն իրեն համարում է ԵՄ-ի վստահելի գործընկեր։ Ադրբեջանական կողմին կոչ եմ անում հարգել միջազգային պարտավորությունները, դադարեցնել միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքները և Ղարաբաղի անվտանգությունը։

Եզրափակելով՝ ուզում եմ անձամբ դիմել ադրբեջանցի պաշտոնյաներին, ովքեր անձամբ իմ դեմ «վհուկների որս» են սկսել։ Ուզում եմ ձեզ ասել, որ դուք ինձ չեք վախեցնի և չեք ստիպի լռել։ Դուք ավելի ցածր ընկնել չեք կարող, սակայն ես ավելի ցածր չեմ իջնի: Եզրափակելով՝ մեջբերեմ Միշել Օբամային. «Երբ նրանք իջնում ​​են, մենք բարձրանում ենք»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ