ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է 15 հայ զինծառայողի մահվան կապակցությամբ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը թելեգրամյան ալիքում ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ,
ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողի մահվան կապակցությամբ։
Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը: Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց համար այս դժվարին պահին», - նշել է Թասմաղամբետովը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Կառավարության նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.