Պապիկյանն այս ամենի հետ չի կարող կապ ունենալ. Սիմոնյանը` վաշտի կացարանի հրդեհի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որևէ կապ չունի Ազատ գյուղի վաշտի կացարանում տեղի ունեցած այն հրդեհի հետ, ինչի պատճառով 15 զինծառայող է մահացել։ Այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ դեպքից հետո սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում էին կառավարության, հատկապես Պապիկյանի հրաժարականը։
«Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ, որովհետև գործառույթի մասով ինքն ամբողջությամբ արել է իր աշխատանքը։ Պաշտպանության նախարարի վերաբերյալ քաղաքական այդ սակարկումները սին եմ համարում և անտեղի։ Կարևոր է այն, որ պատերազմից հետո պարոն Պապիկյանն իր վրա պատասախանատվություն է վերցրել բանակն այդ վիճակում վերցնել ու բարեփոխումներ սկսել»,– նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով` Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` սկսած անձնակազմում փոփոխություններից, վերջացրած կահավորումից։ ԱԺ նախագահն ընդգծեց, որ դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում են ներմուծելու ՀՀ։
Ըստ Սիմոնյանի` Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի խնդիր չունի, և 2018 թվականից սկսած դեպք չի եղել, որ գումար չլինելու պատճառով որևէ գնում չկատարվի։
Նա ասաց, որ տվյալ կացարանում, որտեղ զինծառայողները տեղակայված են եղել, անվտանգության կանոնները խախտված են եղել, օրինակ` չպետք է լինեին ճաղավանդակներ։
«Այն մարդիկ, որոնք պատասխանատու են անվտանգության համար` նրանք պատժվել և պատժվելու են։ Քաղաքական ղեկավարությունն այդ հարցով իր կողմից արել և շարունակելու է անել ամեն ինչ։ Վստահեցնում եմ` կատարված փոփոխությունները եթե չլինեին, ապա պատահարները ավելի շատ կարող էին լինել։ Այնուամենայնիվ, դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա ու դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ` անտեղի եմ համարում»,– նշեց Ալեն Սիմոնյանը։
Զինվորների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահի մոտ տպավորություն է ստեղծվել, որ անփութություն է եղել, իսկ մնացածը կպարզի քննությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.