Բորել․ ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել առանց դատարանի որոշման
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Եվրամիությունում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելն անհնար է առանց եվրոպական պետություններից մեկի դատարանի համապատասխան որոշման։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ կան, բայց նման որոշում չի կարող ընդունվել առանց դատարանի որոշման։ Չի կարելի որևէ մեկին պարզապես ահաբեկիչ հայտարարել այն պատճառով, որ նա քեզ դուր չի գալիս: ԵՄ պետություններից մեկի դատարանը պետք է իրավական որոշում կայացնի՝ կոնկրետ դատապարտմամբ։ Դրանից հետո մենք կկարողանանք աշխատել եվրոպական մակարդակով»,- ասել է Բորելը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանին իբր ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խոստացել է որպես պատասխան միջոց ահաբեկչական կազմակերպություններ հայտարարել եվրոպական երկրների բանակները և ԵՄ-ին հորդորել էր լավ մտածել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 18:51
Количество вышедших на митинг в защиту Самвела Карапетяна – вопрос не главный. Для народа, который устал верить политикам и был сто раз обманут лжеоппозиционерами, людей вышло немало.
-
2025-07-07 18:46
Ходатайства о лишении иммунитета могут быть поданы и против других депутатов парламента Армении. Об этом заявила в законодательном органе генеральный прокурор Анна Вардапетян.
-
2025-07-07 18:44
В Минтрансе России еще одна смерть.
-
2025-07-07 18:42
Архиепископ Микаэл Аджапахян через свою команду адвокатов ответил на утренний пост Пашиняна.