Последние новости

Փաշինյան․ Ադրբեջանը նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը

ԼՂ հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ, այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, բայց կրկին պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը, և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից:

Միաժամանակ, պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղհասարակություն, հայաստանյան և Սփյուռքի անհատներ ու կազմակերպություններ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնջգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց երկրներին ու կառույցներին, որոնք իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն ու անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:

«Ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք այս տրամաբանությամբ, որքան էլ հասկանում ենք բոլոր բարդություններն ու դժվարությունները»,-ընդգծեց վարչապետը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ