Բրյուսելը պետք է Բաքվի հետ համաձայնեցներ ԵՄ առաքելության աշխատանքի պայմանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք ոչ մի ավելացված արժեք չենք տեսնում ԵՄ-ական փորձագետների նման ուշադրությունից՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ։ Եթե Բրյուսելում իսկապես անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը, որոնք վերածվել են ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն են վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է մոլորության մեջ գցեն նաև առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը, այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականությամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ըստ էության, եկեք իրերն իրենց անուններով կոչենք, ԵՄ անվանումը մնում է համաշխարհային տարբեր գործերում ՆԱՏՕ-ի իրական դերը քողարկելու համար։
Կարծես թե գործելով ԵՄ-ի միջոցով՝ վերացվում է այն հարցը, որ խնդիրները հստակ ձևակերպված են ռազմական դաշինքի կողմից։ Պարզապես կա այդպիսի նախածանց՝ Եվրամիություն...Իսկ այն, որ ստորագրվել են պայմանագրեր, համաձայնագրեր, որոնք ԵՄ քաղաքականությունն ամբողջությամբ կապում են ՆԱՏՕ-ի քաղաքականության հետ, որ նվազագույնի է հասցվել հենց ԵՄ-ի դերը, որ ԵՄ-ն ներկայացնող մարդիկ այնպիսի այգեպաններ են, որոնք վազում են այգու ու ջունգլիների արանքում, այգեպաններ են, որոնք չեն էլ հասկանում, թե ինչ են խոսում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ԵՄ-ն դուրս է մղվել որպես քաղաքական գործիք․..Այժմ այդ եվրաատլանտյան կառույցներում քաղաքականության տեղ չկա դիվանագիտության տեսքով, այլ միայն քաղաքականության համար տեղ կա ռազմաքաղաքական ջանքերի տեսքով՝ մինուս նշանով։
Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ Մենք համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին տեղակայված ռուս սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը...Մենք արձանագրում ենք, որ Երևանում՝ տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ-ի աշխատանքը, նախընտրում են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները դեռ հետաքրքրված են ՀԱՊԿ ներուժով, ապա նրա առաքելությունը կարող է օպերատիվ կերպով ծավալվել Հայաստանում։ Ո՞րն է ամենազարմանալին։ Մենք բազմիցս լսել ենք ՀԱՊԿ-ն ներգրավելու անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Ներգրավեք, ո՞վ է խանգարում»,-նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.