Պետք չէ ամեն աղմուկի պատասխանել. Զախարովան` ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակների պահվածքի մասին
Ռուսաստանը նպատակահարմար չի համարում արձագանքել տարբեր անձանց և քաղաքական ուժերի «աղմուկին»։ Այսօրվա ճեպազրույցի ընթացքում այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ԵԽԽՎ–ում տեղի ունեցած քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին։
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության 2 անդամ`պատգամավորներ Էրկին Գադիրլին և Կոնուլ Նուրուլաևան, կողմ են քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի բարձրագույն ղեկավարության նկատմամբ տրիբունալ հրավիրելու պահանջով բանաձևին։ Նրանցից մեկը բղավել է. «Փա՛ռք Ուկրաինային»։ Հայ պատվիրակներն այդ քվեարկությանը չեն մասնակցել։
Լրագրողը Զախարովայից հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է բնութագրել ադրբեջանցի պատգամավորների պահվածքը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե քաղաքական հռետորաբանության մեջ քանի քաղաքական ուժ կամ անձ կա։ Մենք բոլորին պետք է պատասխանե՞նք։ Հիմա յուրաքանչյուրին պետք է արձագանքենք, թե ով ինչ բղավեց, ով ինչպես արտաշնչեց»,– հավելեց դիվանագետը։
Նրա կարծիքով` եթե ամեն մանրուքին անդրադառնան, ապա ուժերը կսպառվեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.