Последние новости

Հայաստանից Արցախ 11 քաղաքացի է տեղափոխվել և վերամիավորվել ընտանիքներին

ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, տարբեր նպատակներով իրականացրել է անձանց տեղափոխում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ըստ Ամատունու՝ այսօր առավոտյան բուժման նպատակով ԿԽՄԿ միջնորդությամբ և մեքենաներով Արցախից Հայաստան են տեղափոխվել 6 բուժառու, ավելի ուշ 11 հոգի Հայաստանից է մեկնել՝ ընտանիքների հետ վերամիավորման նպատակով։

«Հետադարձ ճանապարհին Կարմիր Խաչի մեկ մեքենա Արցախի բուժհաստատությունների համար դեղորայք և այլ բժշկական պարագաներ է տեղափոխել»,-փոխանցեց նա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ