ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՉԻ ՍՏԱՑՎԻ
Կան մի շարք նախադրյալներ հայ-թուրքական հակամարտության մեջ, որոնց իմացությունը կարևոր է:
Առաջին: Խուսափել կամ փախչել պայքարից չի ստացվի: Թշնամին ուժեղ է, սակայն հենց այս պատճառով վերջինս չի պատրաստվում պայմանավորվել:
Երկրորդ: Պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ չի ստացվի: «Ինչու՞» հարցի պատասխանը ստանալու համար ծանոթացե՛ք Հայկական նախագծի զեկույցին:
Երրորդ: Ագրեսորին խաղաղեցնելու (դե-ֆակտո իշխանությունների խաղաղության օրակարգի) քաղաքականությունը արդեն ցույց է տվել, որ բերելու է նոր պատերազմներ, ագրեսի և օկուպացիա: Դա կանխատեսելի էր և կանխատեսվել էր:
Չորրորդ: Արցախի հարցը միայն արցախցիների խնդիրը չէ: Դա հայկական պետականության (Հայաստանի Հանրապետության) գոյաբանական հարցն է և հայ ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու հարցը: Սա այն պարադիգմն է, որի շրջանակներում գործում են Թուրքիան և Ադրբեջանը: Նույն կերպ նրանք գործել են նաև 1918-1922 թթ.: Նպատակները չեն էլ թաքցվում. ամբողջ Հայաստանը հայտարարվում է որպես պատմական Ադրբեջան, ուր և պատրաստվում է «վերադառնալ» Ալիևը:
Թուրքիան և Ադրնեջանն իսկապես ուզում են ոչնչացնել հայկական պետականությունը: Եվ որքան շուտ հասկանան դա Հայաստանի բնակիչները, այնքան մեծ է հավանականությունը, որ պետականությունը կփրկվի:
Անհրաժեշտ է հասկանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել Հայաստանը ոչ այն պատճառով, որ, իբրև թե, զգում են նույն վտանգը Հայաստանի կողմից, ինչպես նշում է դե-ֆակտո իշխանության ղեկավարը: Հայաստանը երբևէ չի պատրաստել և չի հայտարարել Ադրբեջանը ոչնչացնելու ծրագրերի մասին, հայ պետական գործիչները առաջ չեն քաշել տարածքային պահանջներ Բաքվի նկատմամ:
Ռեսուրսների տեսանկյունից ևս իրատեսական չէ պատկերացնել, որ Հայաստանը կարող է ոչնչացնել Ադրբեջանը և Թուրքիան:
Իսկ վերջիններս երկուսով միանգամայն կարող են անել դա և գործադրում են ամեն ջանք այդ ուղղությամբ:
Համեմատության համար նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի ՀՆԱ-ը գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն ավելի քան 50 անգամ, իսկ բնակչությունը` ավելի քան 30 անգամ:
Հինգերորդ: Որքան արագ հանձնի Փաշինյանն Արցախը, այնքան ավելի շուտ կգա Սյունիքի հերթը: Իսկ հետո կփակվի նաև Երևան տանող ճանապարհը:
Արցախի և Սյունիքի հարցը Երևանի հարցն է: Հանձնելով Արցախը հանձնվում է նաև Երևանը:
Պայմանավորվել հնարավոր չէ, իսկ հնարավո՞ր է արդյոք ապրել և զարգանալ` չնայած կոնֆլիկտին. այո՛:
Նշանակու՞մ է դա արդյոք մշտական պատերազմներ. ո՛չ:
Շատ երկրների փորձը, այդ թվում նաև Իսրայելի և Հայաստանի, ցույց է տալիս, որ կարելի է ապրել նաև չլուծված կամ նույնիսկ միջնաժամկետ պայմաններում չլուծվող կոնֆլիկտի պայմաններում: Եվ այդ պայմաններում հնարավոր է խուսափել լայնամասշտաբ պատերազմից:
Դրա համար անհրաժեշտ է`
1․ Հասկանալ և ընդունել վերոնշյալ պայմանները
2․ Ստեղծել պետություն, որը կհամապատասխանի առկա մարտահրավերներին: Պետության անկման և ցեղասպանության վտանգի առջև կանգնած են թվով շատ քիչ պետություններ: Այդ պատճառով անհրաժեշտ է, հիմնվելով նրանց փորձի և գիտելիքների վրա, ստեղծել սեփական մոդելը: Խոսքը միայն ռազմաարդյունաբերական համալիրի և բանակի մասին չէ, այլ ամբողջ պետության:
3․ Ստեղծել կամ ամրապնդել արտաքին կապեր պետությունների հետ, որոնց հետ կան ընդհանուր շահեր: Միայն ուժերի ռազմաքաղաքական բալանսը կարող է զսպել ագրեսիան:
4․ Անհրաժեշտ է ունենալ նպատակ` կոտրել թշնամու ագրեսիա հրահրելու ցանկությունը: Հայաստանը կանգնած է ցեղասպանության շեմին: Պետք է մեծ ջանքեր գործադրել, ավելի մեծ, քան կգործադրեին այն երկրների պետական ապարատը և բնակիչները, որոնք կանգնած չեն այդպիսի վտանգի առջև:
Կարեն Իգիթյան, կովկասագետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.