Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ
Պենտագոնի մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ամերիկացի զինվորականները չեն մասնակցել իսլամական հանրապետությանը հասցված հարվածներին։
Գործակալությունը նշել է, որ Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անելուց։ Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, Reuters-ին ասել են, որ Միացյալ Նահանգները կապ չունի Իրանի Իսպահան քաղաքի ռազմական գործարանի դեմ կատարված անօդաչուների գրոհի հետ։
Ինչպես տեղեկացրել է Al Arabya հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին, Իսպահանի ռազմական գործարանի դեմ գրոհին կարող է մասնակցած լինել ԱՄՆ ՌՕՈւ-ն։
Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։ Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով անունները չնշած «իսրայելական ԶԼՄ-ներին», տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողություն սկսելու մասին։
IRNA գործակալությունը, վկայակոչելով աղբյուրին, գրել է, որ գրոհը Իսպահանում պաշտպանական գերատեսչության օբյեկտի դեմ կատարվել է ժամանակակից և ոչ մեծ ռումբեր ունեցող երեք քվադրոկոպտերների օգտագործմամբ։
Իսպահանը Իրանի խոշոր քաղաքներից է, երրորդը բնակչության թվաքանակով։ Իրանի հնագույն մայրաքաղաքներից մեկն է, խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն։ Բացի այդ, Իսպահանում են գտնվում փորձնական միջուկային ռեակտորը և միջուկային վառելիքի արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.