Մնացական Մարտիրոսյանն ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է նշանակվել
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջի «փաստաթղթեր» բաժնում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ»,– նշված է հրամանագրում։
Հավելենք, որ այս պաշտոնում Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է երեք տարի ժամկետով:
Նշենք, որ Մարտիրոսյանը հայտնի է աղմկահարույց դատական գործերով, որոնք հանրության լայն շրջանակներում «քաղաքական հետապնդում» են համարվում։
Օրինակ` նա է եղել քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի դեմ հարուցված քրգործերով դատավորը։ Նրա նախագահությամբ էր ընթանում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ հարուցված մեղադրանքի քննությունը, երբ Գրիգորյանը մահացավ դատական նիստերի դահլիճում։
Փաստաբանները պարբերաբար բողոքում են, որ Մարտիրոսյանն անտեսում է պաշտպանության փաստարկները, նրանք պնդում են, որ նա որոշումներ է կայացնում հօգուտ քաղաքական ղեկավարության։
Օրեր առաջ հասարակական մի շարք կազմակերպություններ նաև բաց նամակ տարածեցին` ընդգծելով, որ անթույլատրելի են համարում Մնացական Մարտիրոսյանին Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելը, քանի որ նա «շարունակում է մնալ ոչ բարեվարք դատավոր»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.