Դատախազություն․ Զինվորական կացարանի հրդեհի դեպքով ձերբակալվել է մայոր Մ.Ս.-ն
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
2023 թվականի հունվարի 31-ին Մ.Ս.-ն ձերբակալվել է:
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Մ.Ս.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու, կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառման, բոլոր տեսակի կացարաններում կրակմարիչներ տեղադրելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.