Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում ոեն, որ ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.
- առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու,
- անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
- ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:
Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:
Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:
Նախարարն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 16:01
В случае неисполнения решения Стокгольмского арбитража или любого международного арбитражного суда в целом существует ряд правовых и практических последствий и механизмов принудительного исполнения решения. Об этом написал в своем Telegram-канале экономист Сурен Парсян.
-
2025-07-23 15:23
23 июля, в Гегаркуникской области произошло крупное дорожно-транспортное происшествие. Около 09:50 на 6-м километре автодороги Севан–Мартуни столкнулись автомобиль марки Ford Transit и два военных грузовика марки «Урал», зарегистрированных на балансе Министерства обороны Армении. В результате столкновения Ford Transit оказался зажатым между двумя «Уралами».
-
2025-07-23 15:19
В День Преображения Господня (Вардавар) в следственном изоляторе "Ереван-Кентрон" состоится литургия, в которой примут участие арестованные архиепископы Микаел Аджапахян и Баграт Галстанян. Об этом Sputnik Армения сообщил адвокат Аджапахяна Ара Зограбян.
-
2025-07-23 15:17
Давид Казинян подал в суд иск о восстановлении на прежней должности в компании «Электрические сети Армении».