Последние новости

Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնը կսպասարկի նաև Covid-19-ով վարակված մեծահասակներին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը փետրվարի 1-ից ծառայություններ կմատուցի ոչ միայն Covid-19-ով վարակված երեխաներին, այլև մեծահասակներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոն (տեսակավորման կենտրոն):

Նախապատրաստական աշխատանքներին ծանոթացել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնի ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, նաև բուժանձնակազմից հետաքրքրվել այդ պահին կենտրոնում բուժվողների առողջական վիճակով:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ