Շուրջ 94 մլն դրամի պակասորդ է արձանագրվել․ զինդատախազությունը ստուգումներ է արել ԶՈւ-ում
ՀՀ զինվորական դատախազությունը ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում ուսումնասիրություններ է անցկացրել, ինչի արդյունքում խոշոր չափերի խախտումներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Ուսումնասիրություններն իրականացվել են 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը։
«Ընդհանուր առմամբ կատարվել են արտահերթ գույքագրումներ, ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, ստուգվել է ՀՀ ԶՈւ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում։
Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ։ Ձեռնարկված միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր:
ՀՀ զինդատախազության իրականացրած վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 5 քրեական վարույթ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».