Բագրատյանն առաջարկում է դիտարկել եռակողմ հայտարարությունից ՀՀ դուրս գալու հնարավորությունը
Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախը. դա կարվի, թե ոչ՝ միևնույն է Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն բարելավվելու: Այս մասին այսօր խորհրդարանում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Բագրատյանը ներկայացրեց չորս քայլ, որ Երևանը պետք է անի Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար: Առաջին հերթին, նրա խոսքով, պետք է հստակ դիրքորոշում ունենալ արտաքին քաղաքականության ուղենիշների հարցում և դադարեցնել Ռուսաստանից դեպի Արևմուտք և հակառակ ուղղությամբ շտապողականությունը։
«Գուցե պետք է դիտարկել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը»,- ասաց նա՝ մատնանշելով, որ Հայաստանին քիչ թե շատ ձեռնտու բոլոր դրույթները ժամանակավոր են և դե ֆակտո կորցնում են իրենց ուժը։ 5 տարի անց Բաքվի համար բարենպաստ դիրքերը մշտական են։
Բացի այդ, Բագրատյանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը ճանաչի Արցախը: Նա վստահ է, որ դրա պատճառով Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն վատթարանա, քանի որ Բաքուն արդեն նոր ագրեսիա է ծրագրում Հայաստանի դեմ։
«Պետք է իշխանափոխություն, մարդիկ, ովքեր ի վիճակի են ճիշտ գնահատել իրավիճակը և արդյունավետ քայլեր ձեռնարկել, պետք է գան իշխանության»,- ասաց Բագրատյանը՝ թվարկված քայլերից ամենակարևորը համարելով իշխանափոխությունը։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.