Последние новости

Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը

88 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբանը։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նորաձևության դիզայները մահացել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ֆինիստեր դեպարտամենտում։

Պակո Ռաբանը ծագումով բասկ է, իր սեփական՝ Paco Rabanne բարձր նորաձևության տան հիմնադիրը:

Ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում։ Լայնորեն հայտնի է դարձել 1960-ական թթ.։ Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել է 1966 թվականին Փարիզում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ